Իտալիայի արդարադատության նախարար Անդրեա Օրլանդոն սպառնալիքներով և երկու փամփուշտով ծրար է ստացել` մակագրված ԴԱԻՇ-ի կողմից: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով արդարադատության նախարարության խոսնակին:
Նամակը և Կալաշնիկովի հրացանի երկու փամփուշտները փորձաքննության են ուղարկվել: Մինչ այդ ո՛չ նախարարությունը, ո՛չ Օրլանդոն ինքը նման սպառնալիքներ չեն ստացել: Նշվում է, որ սպառնալիքներով և փամփուշտներով ծրարը սովորաբար ուղարկվում են իտալական մաֆիայի կողմից:
Արաբերեն գրված նամակում ասվում է. «Մենք Հռոմ կգանք և կկտրենք քո գլուխը: Ալլահը մեծ է»: Ծրարի վրա ստացողի հասցեն անգլերենով է գրված: