Հասարակություն 

Վրաստանը ողջունել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դադարեցման Պուտինի նախաձեռնությունը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է:

«Մենք ուսումնասիրել ենք Ռուսաստանի նախագահի այսօրվա հայտարարությունը՝ կապված Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերացման հնարավորության հետ։ Կարծում ենք, որ դա ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է»,- ասել է նա։

Ավելի վաղ Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար վերացրել է վիզային ռեժիմը, սակայն Ռուսաստանը չի վարվել նույն կերպ (Վրաստանի քաղաքացիների համար)։

Պուտինի տվյալ հայտարարությանն արձագանքել է նաև Վրաստանի խորհրդարանի՝ արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն, ով ընդգծել է, որ Թբիլիսիում հետաքրքիր ու դրական քայլ են համարում Ռուսաստանի հայտարարությունը. «Դա դրական քայլ է, եթե այն, բնականաբար, կյանքի կոչվի»։

Նույն շարքից