Գլխավոր Ռազմական 

Դիվերսիայի փորձը կանխվել է. ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել

analitik.am

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային,արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսայինուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել ենհերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահներըժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելմանդիրքերը:

Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբտեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզվածհանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրայինզինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակացությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:

Հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու: Պատասխանը լինելու էցավոտ և անդառնալի կորուստներով լի:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Նույն շարքից