Քաղաքական Միջազգային 

Սպիտակ տան ներկայացուցիչը «անհեթեթություն» է անվանել Պուտինի հայտարարությունը

RIA nօvosti-ի փոխանցմամբ՝ Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն «անհեթեթություն» է համարում Պուտինի այն հայտարարությունը, թե Թուրքիան կարող էր ռուսական  «Սու-24» ռազմական օդանավը խոցել ԱՄՆ-ին գոհացնելու համար:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պաշտպանում է սեփական երկրի օդային տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքը:  Ջոշ Էռնեսթը  նաև կոչ է արել Մոսկվային ու Անկարային թուլացնել լարվածությունը:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 17-ին Մոսկվայում մամուլի մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ հնարավոր է` Թուրքիան «Սու-24»-ը խոցել է ԱՄՆ-ին գոհացնելու համար:

Նույն շարքից