Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստում վավերացրեց Համաշխարհային բանկից 50 միլիոն դոլարի բյուջետային աջակցության մասին վարկային համաձայնագիրը:
Փաստաթուղթը Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել էր դեկտեմբերի 10-ին, որը ենթադրում է զարգացման քաղաքականության համար տրվող վարկ:
Ազգային ժողովը 60 կողմ, 20 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց վարկ վերցնելու համաձայնագիրը: