Հասարակություն 

Դատարանը մեկ ամսով հետաձգեց Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը

Դատարանը մեկ ամսով հետաձգեց Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը: Դատական գործընթացին միացած, ամբաստանյալ Վալերի Պերմյակովի երկրորդ հասարակական պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդել է դատարանին մեկ ամսով հետաձգել դատավարությունը, որպեսզի ծանոթանա գործի նյութերին:

Միջնորդության կապակցությամբ կողմերը առարկություններ չեն ներկայացրել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 18-ին, ժամը 12-ին:

Նույն շարքից