Հասարակություն 

Ինչո՞ւ էր BMW X5-ի վարորդը ճանապարհային ոստիկաններից դիմում փախուստի

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել BMW X5 մակնիշի 70 OD 500 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և չի ենթարկվել ճանապարհային ոստիկանի «կանգ ա՛ռ» օրինական պահանջին և Հաղթանակ գյուղից մինչև Տիչինայի փողոց հետապնդել են ոստիկանները նրան, ինչից հետո իրեն Շումախեր համարող վարորդը իր «երկաթյա նժույգով» տեղափոխվեց «գաի պլաշչադկա»:

Մանրամասն՝ Shamshyan.com

Նույն շարքից