Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Թիվ 4/01 տեղամասում ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի վտահված անձինք խլել են դիտորդի տեսախցիկը. գործը ՀՔԾ-ում է

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի  օրը Երեւան քաղաքի Արաբկիրի վարչական տարածքում գտնվող թիվ 4/01 ընտրական տեղամասում որպես դիտորդ գրանցված Ռոմիկ Դ.-ն  հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:00-ից 17:00-ի սահմաններում, նշված տեղամասում կատարվող իրադարձություններն իր կողմից տեսանկարահանելու ժամանակ ՀՀԿ եւ ՕԵԿ վստահված անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ եւ խլել իր տեսանկարահանող սարքը:

Հետագայում նրան վերադարձվել է տեսանկարահանող սարքը, սակայն առանց հիշողության քարտի:

Վերջիններս իրենց գործողություններով խոչընդոտել են իր կողմից իրականացվող դիտորդական առաքելությանը:

Դիտորդի լիազորությունների իրականացմանը բռնությամբ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից