Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Եվրոպական հանձնաժողովն հաստատել է Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ անցագրի ռեժիմի ընդունման վերաբերյալ դրական զեկույցը: Այս մասին հայտնում է ԵՄ գործադիր մարմնի կայքը:
«Ուկրաինան կատարում է անցագրային ռեժիմի լիբերալացման ուղղությամբ գործողությունների ծրագրի երկրորդ փուլի 4 բլոկներով սահմանված բոլոր չափանիշերը»,- ասված է Եվրահանձնաժողովի զեկույցում:
Եվրահանձնաժողովի զեկույցը կուղարկվի Եվրախորհուրդ և Եվրոպական խորհրդարան: Հաջորդիվ, այդ փաստաթղթի հիման վրա տվյալ մարմինները պետք է հաստատեն Ուկրաինայի հետ անցագրային ռեժիմի լիբերալացման մասին որոշումը: