Հասարակություն 

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում կհաստատվի Տիգրան Սարգսյանի թեկնածությունը

Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի դեկտեմբերի 21-ի նիստում ակնկալվում է, որ պետության ղեկավարները կհաստատեն Տիգրան Սարգսյանի թեկնածությունը ԵՏՀ Կոլգիայի նախագահի պաշտոնում: Այս մասին լրագրողների հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ղեկավարները համաձայնության են եկել Կոլեգիայի նախագահի թեկնածուի հարցում: Հիմա այդ պաշտոնը զբաղեցնում է Վիկտոր Խրիստենկոն: Փետրվարի 1-ից այդ պաշտոնը կզբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը»,- ասել է Ուշակովը:

Ընդ  որում նա նշել է, որ կոլեգիայի կազմը կրճատվելու է. յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչների քանակը 3-ից կդառնա 2:

Նույն շարքից