Ֆրանսիայում՝ կապված ահաբեկչության սպառնալիքի հետ, եկեղեցիներում ուժեղացվում են անվտանգության միջոցառումները՝ փոխանցում է The Local պարբերականը։
Իշխանությունների կարծիքով՝ ահաբեկիչները կարող են հարձակումներ իրականացնել եկեղեցիների վրա սուրբծննդյան և ամանորյա տոների ժամանակ։
Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը խորհուրդ է տվել ուշադիր հետևել ծխականներին և արտասովոր վարք նկատելու դեպքում հայտնել նրանց այդ մասին, ինչպես նաև ուշադրություն դարձնել եկեղեցիների մոտ կայանած կասկածելի ավտոմեքենաներին։ Բացի այդ, առաջարկվում է ուսումնասիրության ենթարկել ծխականների անձնական իրերը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը 130 մարդու կյանք է խլել։