Հասարակություն 

Սահմանադրական դատարանը մերժել է ՀԱԿ-ի դիմումը

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հրաժարվել է ընդունել ԱԺ ՀԱԿ խմբակցության եւ Ազգային ժողովի 19 պատգամավորների` դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումը:

Առուշան Հակոբյանը հրաժարվել է ընդունել դիմումը՝ հղում կատարելով Սահմանադրության 101-րդ և ՍԴ-ի մասին 63-րդ հոդվածին:

Նշենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր  27 պատգամավորի ստորագրություն, սակայն ՀԱԿ–ին հաջողվել է հավաքել ընդամենը 19–ը։ ՍԴ դիմելու վերջնաժամկետը լրանում է այսօր՝ դեկտեմբերին 18–ին:

Նույն շարքից