Քաղաքական Միջազգային 

Գերմանիայի հետախուզությունը գաղտնի համագործակցում է Սիրիայի հատուկ ծառայությունների հետ

Արտաքին հետախուզության գերմանական ծառայությունը` BND-ն, վերականգնել է Սիրիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը: Bild պարբերականը հայտնում է, որ BND-ի գործակալները մշտապես թռչում են Դամասկոս, որտեղ հանդիպում են սիրիացի գործընկերների հետ:

Նշվում է, որ BND-ն ցանկանում է Սիրիայում հնարավորինս շուտ «նստավայր» բացել, որի համար ընթանում են համապատասխան նախապատրաստությունները, մասնավորապես` դրա համար կարելի է օգտագործել այժմ փակ Գերմանիայի դեսպանատան շինությունները: Այդ հաշվով Գերմանիայի կառավարությունը վերջնական որոշում կընդունի հունվարին, պաշտոնական մեկնաբանությունից երկրի իշխանությունները հրաժարվում են:

«Քաղաքական տեսանկյունից համագործակցությունը բավականին նրբանկատ է, քանի որ վերջին գրեթե 5 տարում Սիրիայում քաղաքացիական պատերազմ է, իսկ Սիրիայի տարբեր հատուկ ծառայություններ պատասխանատվություն են կրում ռեժիմի հանցագործությունների մեծամասնության համար»,- գրում է թերթը:

Նույն շարքից