Հասարակություն 

Աշխարհում ծնված առաջին յոթնյակ երեխաները տոնում են իրենց 18-րդ տարեդարձը

Adme.ru-ն գրում է, որ 18 տարի առաջ` 1997 թ–ին, ԱՄՆ Այովա նահանգում Քեննի և Բոբբի Մակքոյների ընտանիքում ծնվել է աշխարհում առաջին յոթնյակը` 4 տղա և 3 աղջիկ, որտեղ բոլոր փոքրիկները ողջ են մնացել: Այս սենսացիոն նորությունը տարածվել էր ամբողջ աշխարհով։

Փոքրիկներն անհավանական թեթև էին կշռում։ Նրանցից ամենթեթևն ընդամենը 1130 գրամ էր, իսկ նրանց ծնունդը` «բժշկական հրաշք»։ Իրենց փոքրիկներին ծնողները կոչել էին Քեննի, Քելսի, Նատալի, Բրենդոն, Ալեքսիս, Նատան և Ջոել։

Երեխաները նաև ավագ քույր ունեին` Միքաելան, ով մեծ էր նրանցից մեկ տարով։ Այսօր նա ամուսնացել է և ապրում է առանձին։

Նույն շարքից