Հասարակություն 

​ԱՄՆ-ում ուսուցչուհիները խմբակային սեքսով են զբաղվել 16-ամյա աշակերտի հետ

ԱՄՆ-ի Լուզիանա նահանգի Քեներ քաղաքի դպրոցներից մեկում աղմկահարույց սկանդալ է տեղի ունեցել: 25-ամյա և 35-ամյա երկու ուսուցչուհիներ մեղադրվում են 16-ամյա աշակերտի հետ խմբակային սեքսով զբաղվելու մեջ, գրում է  Vesti.ru.-ն:

The New Orleans Advocate-ի փոխանցմամբ՝ ուսուցչուհիներին 1-10 տարվա ազատազրկում և 500-5000 դոլար տուգանք է սպառնում: Հայտնի է դարձել, որ ուսուցչուհիներն առնվազն երկու անգամ՝ 2014թ. օգոստոսից սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում դեռահասի հետ խմբակային սեքսով են զբաղվել: Սակայն մինչև իրենց աշակերտի հետ խմբակային սեքսով զբաղվելը ուսուցչուհիներն առանձին-առանձին ևս նրա հետ սեռական հարաբերություններ են ունեցել: Իսկ դպրոցի տնօրինությունը տեղի ունեցածի մասին տեղեկացել է այն բանից հետո, երբ 16-ամյա աշակերտը սկսել է պարծենալ համադասարանցիների մոտ տեղի ունեցածով:

Հատկանշական է, որ ուսուցչուհիներից մեկը նախկինում արդեն նմանատիպ հանցագործության մեջ մեղադրվել է:

Նույն շարքից