Հասարակություն 

Իսպանացի երաժիշտը սաքսոֆոնով նվագել է ուղեղի վիրահատության ժամանակ

Իսպանացի սաքսոֆոնահար Կարլոս Ագիլերան գլխուղեղի 12-ժամյա վիրահատության ժամանակ նվագել է երաժշտական գործիքի վրա: Գրում է Lenta-ն՝ հղում անելով The Independent-ին: Տեսանյութը հայտնվել է YouTube-ում:

Բժիշկները միտումնավոր են խնդրել 27-ամյա երիտասարդին սաքսոֆոնով կատարել է ինչ-որ բան, որպեսզի վերահսկեն գործընթացը:

«Դա շատ կարևոր է, քանի որ մենք դիպչում էինք ուղեղի այն հատվածներին, որոնք պատասխանում են լսողությանը»,-պարզաբանել է նեյրովիրաբույժ Գիլերմո Իանեզը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երաժշտի գլխուղեղից հեռացվել է բարորակ ուռուցք:

Ագիլերան պատմել է, որ վիրահատության ժամանակ իրեն զգացել է ծովափին պառկած և զարմացել է, երբ տեսել է տեսագրությունը:

Նույն շարքից