Հասարակություն 

Քրիս Ջեները աշխատանքից ազատել է իր տան անվտանգության աշխատակիցներին

Այսօր առավոտյան լուրեր տարածեցին այն մասին, որ անհայտ երկրպագու մտել է Քրիս Ջեների առանձնատուն (որտեղ ապրում են նաեւ Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը՝ իրենց դստեր Նորթի ու նորածին Սեյնթի հետ)՝ տան պահակազորին ասելով, իբրեւ ինքը Սուրբ ծննդի կապակցությամբ տունը հարդարող թիմի անդամ է: Անհայտ անձը ներխուժել էր Քրիս Ջեների աշխատասենյակ, որը տեսնելով տղամարդուն, անմիջապես ոստիկանություն էր զանգել:

TMZ-ի փոխանցմամբ՝ Քրիս Ջեները աշխատանքից ազատել է իր տան անվտանգության աշխատակիցներին, որոնցից ոչ մեկը չի կարողացել հանգամանալից բացատրել, թե ինչպես է տղամարդուն հաջողվել ներս սողոսկել։

Քրիս Ջեները փնտրում է անվտանգության նոր աշխատակիցներ: Նշվում է նաև, որ Քանյե Ուեսթը նույնպես անհանգստացած է կատարվածից, և այժմ նրա թիկնապահներն են պատասխանատու տան անվտանգության համար։

Նույն շարքից