Ֆրանսիական կինոյի լեգենդ ու կենդանիների իրավունքների պաշտպան Բրիջիտ Բարդոն դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Vesti.ru»-ի փոխանցմամբ՝ Բարդոն բաց նամակի միջոցով Պուտինին խնդրել է ազատ արձակել կույրերին առաջնորդող շուն գողացած Վիկտորյա Պավլենկոյին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամռանը Պավլենկոն գողացել է կույր երգչուհի Յուլիա Դյակովայի շանը: Բարդոն Պուտինին խնդրել է միջամտել և ազատ արձակել Պավլենկոյին՝ առողջական վիճակի բերումով: