ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բեար Գրիլսի շոուի նկարահանումների ժամանակ հայտարարել է, որ մեզ չէր խմի, եթե դրանից իր կյանքը կախված չլիներ:
Նման խոստովանություն Սպիտակ տան ղեկավարն արել է Running Wild ռեալիթի շոուի ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն:
«Ես նման սովորություն չունեմ: Եվ հավանական է, ես չէի անի դա միայն հանուն շոուի»,- ասել է նախագահը:
Սակայն նկարահանումների ժամանակ նա համաձայնել է Գրիլսի հետ ճաշել վայրի սաղմոնով: