Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»

Լուսանկարը՝  Photolure-ի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին օրերին բավական լարվել են: Բանն այն է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ՀՅԴ-ի ցանկությունը դեռ չի իրականանում: Մյուս կողմից ԲՀԿ-ին ևս իշխանությունները խոստացել են ընդգրկել ապագա կոալիցիայում: Սակայն իշխանությունները չեն շտապում արբանյակ ուժերին պորտֆելներ բաժանել, դրա համար էլ նրանք ԱԺ-ում սկսել են «նախազգուշական» քննադատություններով հանդես գալ:

Ըստ այդ նույն տեղեկությունների՝ երբ ՀՅԴ-ն 2016 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը չմասնակցեց ու ձեռնպահ քվեարկեց, հենց կոալիցիայի ձևավորման պրոցեսի ձգձգման արդյունքն էր: Մյուս կողմից՝ ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում մտավախություն ունեն, որ իրենցից մեկին իշխանությունները կարող են «դուրս թողնել», ուստի մրցակիցները ՀՀԿ-ականների հետ զրուցելիս մյուսի հասցեին չարախոսելու առիթը բաց չեն թողնում: Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե իրենք ՀՅԴ-ի հետ որևէ խնդիր չունեն, գործընկերային հարաբերություններ են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

Նույն շարքից