Ապրիլի 4-ից սկսած մինչև այս կիրակի Գերմանիայում ընթանում են շախմատային Բունդեսլիգայի 2013-14 մրցաշրջանի եզրափակիչ՝ երեք տուրերը։
Երեկ կայացած տուրում, Լևոն Արոնյանն իր թիմի՝ «Բադեն Բադենի» կազմում ոչ-ոքի է խաղացել իր մրցակից Ռիչարդ Ռապորտի հետ։ Նախորդ տուրի հանդիպումները մեկնարկել են Երևանի ժամանակով 18.00-ին։
Իսկ, ահա, այսօր՝ ապրիլի 5-ին Գերմանիայի տղամարդկանց ակումբային առաջնության նախավերջին տուրը սկսել է ժամը 16.00-ին (եզրափակիչ տուրը կայանալու է վաղը՝ 12.00-ին-խմբ.)։
Ավելացնենք, որ Լևոն Արոնյանն, ով Գերմանիայի ակումբային առաջնությունում հանդես գալու փորձ ունի, այս մրցաշրջանում առաջին անգամ է պաշտպանում «Բադեն Բադենի» պատիվը։
Հայ առաջատար գրոսմայստերի մրցելույթների և ամփոփիչ արդյունքների մասին՝ կտեղեկացվի ավելի ուշ։