Հասարակություն Մամուլի տեսություն 

2015 թվականը Հայաստանի համար մահաբեր տարի էր. «168 ժամ»

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«2015 թվականը Հայաստանի համար մահաբեր տարի էր։ Այն սկսվեց Ավետիսյանների ընտանիքի սպանդով և ավարտվում է այդ սպանդն իրականացրած ստահակի դատավարության մեկնարկով։ Տեղի ունեցածը՝ վեր լինելով անձնական ողբերգությունից, իրականում լինելով համազգային ողբերգություն, անուղղակիորեն խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը։ Խորհրդանշում է այն սարսափելի հեռանկարը, որը սպասվում է Հայաստանին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները ներկայիս որակով շարունակելու դեպքում։ Իսկ այսպես շարունակվելու դեպքում՝ Հայաստանը՝ որպես պետություն, ենթարկվելու է «սպանդի»՝ բառի ոչ ուղիղ իմաստով։ Հայաստանի ինքնիշխանությունն ուղիղ իմաստով արդեն «սպանվել» է, և այն, ինչ կատարվում է այսօր, այդ սպանության հետևանքն է»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից