Հասարակություն 

Էդուարդ 8-րդի սիրո պատմությունը

   << Ինչպես ասվում է երգում. -<< Սիրելով չի կարող ամուսնանալ ոչ մի թագավոր>>: Բրիտանացի միապետ Էդուարդ 8-րդը ստիպված եղավ հրաժարվել իր գահից հանուն իր սիրելիի հետ ամուսնանալու համար, որն էլ ամերիկուհի Ուոլիս  Սիմսոնն էր: Արքայազնի ընտանիքը և կառավարությունը դեմ էր այդ անհավասար ամուսնությանը: Նա հրաժարվեց լիլնել թագավոր, բայց դրա փոխարեն գտավ իր անձնական երջանկությունը>>:

 

  Ուոլիս Ուոռֆիլդը ծնվել է Փենսիլվանիայում 1985թ. հունիսի 19-ին: Նա ծնվել է նախքան իր ծնողների ամուսնանալը և այդ պատճառով էլ աղջկան մանկուց անվանել են ապորինի ծնունդ:  1916թ. Ուոլիսը ամուսնացել է նավատորմի ղեկավար Ուինֆիլդ Սպենսրի հետ: 1920թ. ապրիլի 7-ին նա Սան-Դիեգոյի” Del CORONADO” հյուրանոցում` պարահանդեսի ժամանակ, առաջին անգամ տեսավ 26-ամյա Ուելսի արքայազնին` բրիտանական գահի ժառանգորդին: Այդ ժամանակ Ուոլիսը բաժանվել էր իր առաջին ամուսնուց, քանի որ նա հարբոցող էր ու անկառավարելի: Եվ Ուոլիսը ամուսնացել էր մեկ ուրիշի հետ` հարուստ գործարար Էռնեստ Սիմսոնի հետ, որն էլ նրան տարավ Լոնդոն 1928թ:

 

    Ուոլիսի և Էդուարդի ճակատագրական հանդիպումը տեղի ունեցավ Տելմի Ֆեռնիսիի ընդունելության ժամանակ, վերջինս այդ ժամանակ արքայազնի <> և Ուոլիսի ընկերուհին էր: Դա տեղի ունեցավ 1931թ. հունվարի 10-ին: Համարձակ, մի փոքր գռեհիկ կերպարանքով Ուոլիսը ներկայացավ արքայազն Էդուարդին: Եվ Ուոլիսի անսովոր արտաքինը, որն էլ տարբերվում էր մյուս կանանցից գրավեց արքայազնին: 1934թ. սկզբների Տելման ժամանակավորապես գտնվում էր ամերիկայում և այդ ժամանակ էլ սկսվեց Ուոլսիի և Էդուարդի կրքոտ սիրավեպը: Շուտով նա համարվեց Էդուարդի սիրուհին, բայց լրջորեն ոչ ոք չէր ընդունում նրանց կապը:

 

    Շատերի համար նրանց սերը առեղծված էր: Ուոլիսը բացարձակ գեղեցկություն չուներ և երևում էր քառասուն տարեկան կին: Նրա մասին խոսում էին, որ նա լավ գիտեր ինչպես հաճույք պատճառել տղամարդուն: Այնուամենայնիվ երկար ժամանակ արքայազնի և Ուոլիսի միջև չի եղել սեռական ակտ, բայց արքայազնը տարված էր նրանով:

 

    1936թ. հունվարի 20-ին ,երբ ինքնասպան եղավ Էդուարդի հայրը` Գեորգի 5-րդ թագավորը, գահը անցավ Էդուարդին: Շուտով նա հայտարարեց, որ պատրաստվում է ամուսնանալ Ուոլիսի հետ: Նրա մայրը և եղբայրը դա ընդունեցին որպես կատակ, իսկ վարչապետ Ստենլի Բոլդուին զգուշացրեց, որ թագավորը ամուսնանալով մի կնոջ հետ, որը երկու անգամ արդեն ամուսնալուծվել է կարող է առաջացնել սահմանադրական խնդիրներ:

 

    Կառավարությունը մերժեց մորգանատիկ ամուսնության հնարավորությունը, որի դեպքում թագավորի կինը չէր կարող համարվել թագուհի: Ուոլսին շատերը համարում էին բարոյականությունից թույլ կին, և ասում էին , որ նա սիրային կապի մեջ էր նաև Յոխիմոմ ֆոն Ռիբենտռոպոմի հետ, որը այդ ժամանակ Գերմանիայի դեսպանն էր Մեծ Բրիտանիայում:

 

   <>: Սկսեցին քարկոծել նրանց և ցեխ շպրտել նրանց երեսին: Ուոլիսին համարում էին  մարմնավաճառ և հրամայում էին նրան ետ վերադարձնել իրենց թագավորին:

 

    Ուոլիսը չդիմացավ այս ստորացումներին և գնաց Ֆրանսիա: Դեկտեմբերի 9-ին Էդուարդ 8-րդը ստորագրեց իր հրաժարականը: Իսկ հաջորդ օրը նա ելույթ ունեցավ ռադիոյով ` դիմելով իր հպատակներին. << Երբ ես խոսում եմ ձեր հետ, դուք պետք է հասկանաք ինձ: Ինձ համար շատ ծանր է իրականացնել թագավորի այն պատասխանատվությունը, որը կուզենայի կատարել անթերի, բայց միևնույն ժամանակ չեմ կարող դա կատարել իմ սիրելի կնոջից հեռու>>:

 

    1936թ. դեկտեմբերի 12-ին Էդուարդը մեկնեց Ավստրիա և այնտեղ սպասեց Ուոլիսին, մինչ նա կբաժանվեր իր երկրորդ ամուսնուց: 1937թ. դեկտեմբերի 3-ին  Ֆրանսիայում տեղի ունեցավ նրանց պսակադրությունը, որին ներկա չէին գտնվում թագավորական ընտանիքից ոչ մի անդամ ……

 

    Մեծ Բրիտանիայի նոր թագավոր հռչակվեց Էդուարդի եղբայրը ` Գեորգի 6-րդը: Նա շատ վատ էր տրամադրված Ուոլիսի դեմ, նույնիսկ հրաման էր տվել, որ Ուոլիսին չհամարեն թագավորական տան անդամ և նրան չընդունեն որպես թագուհի:

 

    1972թ. մայիսի 28-ին Էդուարդը մահանում է Փարիզում կոկորդի քաղցկեղից: Նրա մարմինը ռազմական ինքնաթիռով բերեցին Մեծ Բրիտանիա և մարմինը հանձնեցին հողին:  Ուոլիսը շատ ծանր տարավ ամուսնու մահը և միայն հուղարկավորության ժամանակ  թագավորական ընտանիքը հաշտվեց Ուոլիսի հետ:

 

    Ուոլիսը մահացավ 1986թ. ապրիլի 24-ին: Համաձայն Էդուարդի կամքի,  կնոջ դին բերվեց Անգլիա և թաղվեց նրա կողքին: Ահա և այսպես ավարտվեց մեծ սիրո պատմությունը: 


Արաքս Նազարյան

Նույն շարքից