Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 18-ի գիշերը Թուրքիայի Մուղլա նահանգից դեպի հունական կղզիներ փախստականների տեղափոխող նավ է խորրտակվել։
Մուղլայի Բոդրումի շրջանից սիրիացի, պակիստանցի և իրաքցի փախստականներով դեպի հունական կղզիներ ճանապարհ ընկած փայտե նավը սկսել է ջուր քաշել և խորտակվել։
Դեխքի վայր մեկնած փրկարարներին հաջողվել է 14 հոգու փրկել, իսկ ավելի ուշ փրկարարները ափ են հանել 18 դիակ։