Հայաստան Քաղաքական գլխավոր 

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը. լուսանկարներ

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Բեռնում Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:

ՀԻշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը Թվիթերի իր էջում գրառում էր կատարել և լուսանկարներ  հրապարակել, որով տեղեկացնում էր, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը ժամանել են շվեյցարական կառավարության ընդունելությունների տուն:

19 20 21 22

Նույն շարքից