Հասարակություն 

Ճանապարհային իրավիճակը Հայաստանում

Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Հանրապետության տարածքում` մասնավորապես Վարդենյաց լեռնանցքում,  տեղ-տեղ առկա է  մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից