Հասարակություն 

Ռուսաստանը 2 միլիոն դոլարի հումանիտար օգնություն է տրամադրել Սիրիային

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրահանգ է ստորագրել Սիրիային օգնության համար դաշնային բյուջեից 2 մլն դոլար հատկացնելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Միջոցները կհաշվարկվեն որպես միանվագ ներդրում ՄԱԿ-ի՝ «Սիրիացի ժողովրդին շտապ աջակցության ցուցաբերման և տուժած ենթակառուցվածքի վերականգնման հետ կապված ծախսերի ֆինանսավորման» ծրագրի բյուջեում, ասվում է փաստաթղթի տեքստում:

Նույն շարքից