Հասարակություն 

Պաղեստինցի Սանտա Կլաուսները կռվել են Իսրայելի զինվորականների հետ

Իսրայելի բանակայինների հետ ծեծկռտուքին մասնակցել են Սանտա Կլաուսի հանդերձանքով և պարկերով մի շարք պաղեստինցիներ՝ հայտնում է NBC News-ը:

Նշվում է, որ սկզբում Սանտա Կլաուսները փորձել էին կոնֆետներ հյուրասիրել զինվորներին, որոնք գտնվում էին Պաղեստինի և Իսրայելի հսկողության տակ գտնվող տարածքում: Աստիճանաբար նրանց են միացել տեղի պաղեստինցիներ, ինչից հետո հանդիպումը վերածվել է ծեծկռտուքի:

Իսրայելի բանակը արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարներից մեկը վիրավորվել է: Ի պատասխան՝ պաղեստինցիները քարեր են նետել զինվորների վրա:

ss-151218-israel-palestinians-santa-mn-09_409a5b3f587b746a90b3b591723a7f72.nbcnews-ux-1024-900 ss-151218-israel-palestinians-santa-mn-03_409a5b3f587b746a90b3b591723a7f72.nbcnews-ux-1024-900 ss-151218-israel-palestinians-santa-mn-05_930d3d990a5ced62c54ab246d9ffb891.nbcnews-ux-1024-900 ss-151218-israel-palestinians-santa-mn-07_409a5b3f587b746a90b3b591723a7f72.nbcnews-ux-1024-900

Նույն շարքից