Քունը առողջության կարևոր գրավականներից մեկն է: Մենք ապրում ենք ավերջ զարգացող հասարակությունում։ Երբեմն այնքան ենք շտապում, որ քունը երկրորդ պլանում ենք թողնում:
Քունը հսկայական ազդեցություն ունի օրվա ընթացքում մեր ինքնազգացողության վրա, իսկ սնուցումը ՝ քնի վրա, որն էլ իր հերթին ուղղակիորեն կապված է սերոտոնինի հետ՝ հորմոն, ինչը վիտամնիններ B6-ի, B12-ի և ֆոլաթթվի հետ համատեղ նպաստում է առողջ քնին։ Փորձենք օգտագործել սնունդ, որը կհանգստացնի ֆիզիկապես, կավելացնի սերոտոնինի քանակը և կնպաստի խորը քնին։
Երբեմն լիարժեք քուն կարող է ապահովել մի շարք «խորամանկություններին» հետևելը:
Եթե դուք քնում եք բաց դռնով սենյակում, ապա փակեք այն, որպեսզի հեռացնեք ցանկացած հնարավոր աղմուկ:
Մի զբաղվեք ֆիզիկական վարժություններով և մի խմեք շատ ջուր քնելուց անմիջապես առաջ:
Եթե ձեզ նյարդայնացնում է լույսը, քնելուց առաջ անջատեք բոլոր լույսերը:
Մի խաղացեք խաղեր iPod-ով, համակարգչով, iPad-ով կամ հեռախոսով: Դա խանգարում է ձեր նորմալ քնին:
Պառկեք քնելու հարմար հագուստով: Մի հագեք երկար գիշերանոց, եթե շոգ է: Ծածկվեք մեծ ծածկոցով, եթե ցուրտ է:
Համոզվեք, որ ձեր բարձը հարմար է ձեզ: Դա վերաբերում է ինչպես դրա խտությանը, այնպես էլ կտորին:
Հեռացրեք սենյակից ցանկացած բան, որը կարող է իր վրա գրավել ձեր ուշադրությունը, և ձեր քունը կդառնա առավել հանգիստ:
Քնելուց առաջ անպայման պետք է գնալ զուգարան:
Պատկերացրեք որևէ ձանձրալի գույն, օրինակ, սևը, և փակեք աչքերը:
Քունը խթանող նախուտեստներ
ադամաթուզ՝ ցածր ճարպայնությամբ յոգուրտով,
ցածր ճարպայնությամբ կաթնաշոռ մի քանի 100%-անոց հացահատիկային, բարակ չիփսերով,
100%-անոց հացահատիկային կռեկերներին քսե՛ք գետնանուշի կարագ,
վայելե՛ք խնձորը մոցառելլա պանրով: