Հասարակություն 

«Միսս աշխարհ» մրցույթում հաղթել է Իսպանիայի մասնակիցը

Չինաստանի Հայնան կղզում տեղի ունեցած «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող է դարձել իսպանուհի Միրեյա Լալագունա Ռոյոն, հայտնում է  Telegraph-ը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ռուս Սոֆյա Նիկիտչուկը, իսկ երրորդը ինդոնեզացի Անինդիե Կուսումա Պուտրին: Թոփ 5-ում են հայտնվել նաև Լիբանանի և Ջամայկայի ներկայացուցիչներ Վալերի Աբու Չակրան և Սանետա Միրիեն:

Անցյալ տարի «Միսս աշխարհ» տիտղոսը նվաճել է ՀԱՀ-ից Ռոլեն Շտրաուսը:

Նույն շարքից