Առողջապահություն Հասարակություն 

Կանանց համար որն է առաջնեկին ունենալու լավագույն ժամկետը

Հետազոտողները պարզել են, թե որն է առաջնեկին ունենալու լավագույն ժամկետը։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 30-39 տարեկանում կանանց ունեցած երեխաներն ավելի խելացի են իրենց հասակակիցներից։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biodemography and Social Biology պարբերականում։ Հետազոտությունը ղեկավարել է Լոնդոնի տնտեսական դպրոցը ներկայացնող Ալիսա Գոիսիսը։

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Գոիսիսը եկել է այն եզրահանգման, որ առաջնեկին ունենալու լավագույն տարիքը կազմում է 30-39 տարեկանը։ Իսկ 23-29 տարեկանում և 40-ից բարձր տարիքում կանանց ծննդաբերած երեխաները մտավոր զարգացվածության հարցում զիջում են 30-ից հետո ծնված երեխաներին։

Նա հավելել է, որ 40-ից հետո կանանց ունեցած երեխաներն ավելի հակված են ճարպակալման։ Գոիսիսը դա բացատրել է նրանով, որ այդ տարիքի կանայք ավելի պակաս աշխույժ են, քան երիտասարդ մայրերը:

Նույն շարքից