Հասարակություն 

Հունաստանում լրագրողների գործադուլը երկիրը թողել է առանց նորությունների

analitik.am

Հույն լրագրողներն անցկացնում են համազգային գործադուլ՝ երեքշաբթի օրվա առավոտյան ժամը 6-ից մինչև չորեքշաբթի օրվա առավոտյան ժամը 6-ը հեռուստատեսությամբ և ռադիոյով լուրեր չեն հեռարձակվի, չեն աշխատի ցանցային լրատվամիջոցները, ապրիլի 9-ին լույս չեն տեսնի թերթերը: Լուրերի առավոտյան թողարկումների փոխարեն հեռուստաալիքները ցուցադրում են սերիալներ և վավերագրական ֆիլմեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Լրագրողները ԶԼՄ-ների բոլոր աշխատակիցների հետ պահանջում են ստորագրել նոր կոլեկտիվ աշխատանքային պայմանագրեր և ապահովել արժանի աշխատանքային պայմաններ, անմիջապես դադարեցնել աշխատանքից հեռացումները և կրճատումները և աշխատավարձերի ուշացումները, վերացնել պարտատերերի պահանջով ընդունված օրենքները, որոնք նվազեցնում են աշխատավարձերը և թոշակները»,- հայտնել է լրագրողական առաջատար արհմիությունը՝ Աթենական թերթերի խմբագիրների միությունը:

 

Գործադուլի անցկացման որոշումը հավանության են արժանացրել ԶԼՄ-ների բոլոր արհմիությունները:

 

Լրագրողների խոսքերով՝ իրենք «ոչ» են ասում իրենց ժամանակակից ստրուկների վերափոխելուն, Հունաստանը «հատուկ տնտեսական գոտի» վերափոխելուն, մարդկանց արժանապատվությունը նվաստացնելուն:

 

ԶԼՄ-ների աշխատակիցների գործադուլն անցկացվում է համազգային գործադուլի շրջանակներում, որը չորեքշաբթի օրը կանցկացնեն Հունաստանի մասնավոր և պետական հատվածների առաջատար արհմիությունները:

Նույն շարքից