Հասարակություն 

Հայտնաբերվել է բացիկ, որում Ադոլֆ Հիտլերը տեղեկացնում է իր 19 ատամը հեռացնելու մասին

analitik.am

Հայտնաբերվել է բացիկ, որում Ադոլֆ Հիտլերը տեղեկացնում է իր 19 ատամը հեռացնելու մասին: Պատմական փաստաթուղթը պատկանում է Մյունխենից մի հավաքորդի, դրա իսկությունը հաստատված է: 

 

Հիտլերի ուղարկած այդ բացիկին պատկերված է Բեռլինի Լանդվերյան ջրանցքը, հասցեատերը նրա ընկեր Կառլ Լանցհամերն է եղել, բացիկը թվագրված է 1916-ի դեկտեմբերի 21-ով: Բացիկի վրա առկա է Բավարական երկրորդ հետևակային գնդի նամականիշը, որտեղ Առաջին աշխարհամարտի ժամանակ ծառայել է ապագա ֆյուրերը:

 

«Չես կարող պատկերացնել, թե ինչ լավ տեսք ունեի: Հիմա ավելի լավ եմ զգում ինձ»,- գրել է Հիտլերը: Նաև ասել, որ կցանկանար վերադառնալ ընկերոջ մոտ, ով այդ ժամանակ ծառայում էր Ֆրանսիայում: 

 

Աղբյուրը, սակայն, ենթադրում է, որ Հիտլերը կարող էր խաբած լինել 19 ատամի հեռացման մասին, քանի որ ատել է ատամնաբույժներին: Հայտնի է, որ ամբողջ կյանքի ընթացքում հեռացվել է նրա 15 ատամ:

Նույն շարքից