Գնալով առավել շատ երկրներ են սկսել հետաքրքրվել ռուսական C-400 հրթիռային համակարգերով: Այդ հետաքրքրությունն առաջացնում է անդրօվկիանյան գործընկերների մտահոգությունը: «Խաղաղասեր» ԱՄՆ –ը մտահոգված է ոչ թե իր անվտանգությամբ, այլ օտար երկրներն անպատիժ ռմբակոծելու հնարավորությունից զրկվելուց: Չե որ մինչ այդ նրանց հաջողվում էր անպատիժ ռմբակոծել Հարավսլավիայի ու Մերձավոր Արեւելքի խաղաղ բնակչությանը:
Ռուսական ЗРК համակարգը իրականացնում է զուտ պաշտպանական գործողություններ: Այն հակաօդային պաշտպանության ամենալավագույն նախատիպերից է: Հատկանշական է, որ միայն վերջին մոդելների F-22 «Рэптор», F-35 եւ «Нортроп» B-2 ամերիկյան ռմբակոծիչները կարող են հաղթահարել նրա պաշտպանությունը, այն էլ բավականին ռիսկերի պայմաններում:
Վաշինգտոնյան հավաբնում տիրող խառնաշփոթը միանգամայն բնական է: Չինաստանից հետո, Հնդկաստանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել 5 C-400 համակարգ: Իրանը, որը արդեն ձեռք է բերել C-300, ավելի ուշ մտադիր է գնել նաեւ C-400 համակարգեր: Երկրները ստեղծել են ռուսական «Триумф»-ների յուրահատուկ FAN CLUB:
«Ռումբային» դեմոկրատիային հավատարիմ ԱՄՆ-ի համար դա մահացու հարված է: С-400 «Триумф» համակարգերի տարածումը լուրջ մարտահրավեր է ԱՄՆ ու նրա դաշնակիցների օդային հզորության դեմ:
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի երկրպագուների շարքում կարելի է դասել նաեւ Սերբիային ու Սիրիային: Սիրիան արդեն իր տարածքում տեղակայել է համակարգերը, իսկ Սերբիան չի թաքցնում դրանք ձեռք բերելու ցանկությունը:
Նման պայմաններում ԱՄՆ-ի Բալկանները գրավելու ու Մերձավոր Արեւելքում ազատ որս անելու ծրագրերը հօդս են ցնդում: Այժմ յանկիները ստիպված են հարգել միջազգային նորմերն ու անկախ երկրների ինքիշխանությունը:
Այսպիսով ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը վերջակետ են դնում Սպիտակ տան օդային գերիշխանությանը: C-400-ը կստիպի Միացյալ նահանգներին հարգել երկրների ինքինշխանությունը: