Հասարակություն 

Այսօր Գնչուների միջազգային օրն է (լուսանկարներ)

Գնչուների առաջին համաշխարհային կոնգրեսը տեղի է ունեցել Լոնդոնում 1971-ի ապրիլի 8-ին: Այս պատմական տարեթվի առիթով ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունն ի մի է բերել լուսանկարներ՝ ֆոտոշարքով ցույց տալով գնչուների ավանդույթներն ու սովորույթները, մշակութային ծեսերը, պարերը:

 

Այն ժամանակ 30 երկրներից հավաքված գնչուները, ի թիվս այլնի, հաստատել էին ազգային խորհրդանիշները՝ դրոշն ու գնչուների հիմնը: Հենց այդ ամսաթիվն էլ ընտրվել էր գնչուների միջազգային օրվա ամսաթիվ: 

 

Այսօր աշխարհում 8 - 10 մլն գնչու է հաշվվում, որոնց մեծ մասը բնակվում է Եվրոպայում՝ Իսպանիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, ինչպես նաև Հարավային Ամերիկայում՝ Բրազիլիայում և Արգենտինայում: Ռուսաստանում ապրում է մոտ 220 հազար գնչու: 

Նույն շարքից