Առողջապահություն Հասարակություն 

Ազգային ժողովն ընդունել է դեղերի կարգավորման մասին նոր օրինագիծը

Հայաստանի խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է «Դեղերի մասին» օրենքի նոր խմբագրված տարբերակը:

Օրինագիծն ընդունվել է 94 կողմ, 5 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:

Օրինագծով խստացվում է դեղերի գովազդի կարգավորումը, ինչպես նաեւ դրանց պահպանման ու իրացման պայմանների վերահսկողությունը: Կարեւոր դեղամիջոցների համար առաջարկվում է ստեղծել գների կարգավորման հանձնաժողով, որը ներմուծման եւ մանրածախ վաճառքի ոլորտներում կկանխի գների չարդարացված բարձրացումը:

Նույն շարքից