ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ներկայացրել է արբանյակից ֆիքսված կադրերի ամենամյա ֆոտոմրցույթի հաղթողին։
Ժյուրիի կազմն ընտրել է Երկրի՝ արբանյակից արված 32 լավագույն լուսանկարներն ու առաջարկել մարդկանց քվեարկության միջոցով որոշել հաղթողին։
Արդյունքում լավագույնն է ճանաչվել Կանարյան կղզիների լուսանկարը, որն արվել է ՆԱՍԱ-ի Terra արբանյակից՝ 2013թ. հունիսին։ Լուսանկարը հետաքրքրական է նրանով, որ դրան նայելիս տպավորություն է ստեղծվում, թե կղզիները նավի պես շարժվում են օվկիանոսով։

Ֆոտոշարքով ներկայացրել է նաև լավագույնների շարքում հայտնված մյուս կադրերը։
Բելգիական Լիեժ քաղաքը՝ գիշերով

Ալյասկա

Մեկուսացված կղզի՝ Ատլանտյան օվկիանոսում

Կլյուչևսկայա գործող հրաբուխը Կամչատկայում
