Շուտով զբոսաշրջիկները հնարավորություն կունենան թագավորական ճամփորդության մեկնել՝ նստելով Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի գնացքը, որն արդեն դուրս է գործածությունից։
Թագավորական գնացքը ձեռք է բերել ֆրանսիացի մի միլիարդատեր, ով մտադիր է այն վերածել լյուքս դասի ճամփորդությունների սիրահարների համար նախատեսված եվրոպական էքսպրեսի։
Բացի շքեղ կահավորանքից, գնացքը կունենա ծառայապետ, ով կօգնի ուղևորներին։ Նրանք կկարողանան օգտվել ռեստորանից, բարից, մարզադահլիճից և կինոթատրոնից։
Հայտնի մարդիկ ու միլիոնատերերը կկարողանան մասնավոր նպատակներով վարձակալել գնացքն ամբողջությամբ։