Հայաստան Քաղաքական 

Սահմանի կրակոցները բանակցությունների մի այլ ձև են. Թևան Պողոսյան

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ՝անդրադառնալով Սարգսյան-Ալիև հանդիպմանը, ասաց որ եթե կողմերը բանակցում են սեղանի շուրջ, ապա չեն բանակցում առաջին գծում, եթե չեն բանակցում սեղանի շուրջ, բանակցությունները տեղափոխվում են առաջին գիծ:

«Այդ նույն կրակոցները բանակցությունների մի այլ ձև են»,- ասաց Թևան Պողոսյանը:

Պատգամավորի կարծիքով՝ որքան շատ լինեն հանդիպումները, այնքան շատ կլինեն դրական տեղաշարժերը:

Թևան Պողոսյանը նշեց, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումից հետո տված հարցազրույցում «բավական անհուսալի» էր գնահատել ադրբեջանական կողմի քաղաքականության փոփոխությունը:

«Քանի որ Ադրբեջանը չի փոխելու իր մարտավարությունը՝ սահմանը լարված պահելու առումով, Հայաստանը պետք է հզորացնի բանակն ու դրանով իսկ հասկացնի Ադրբեջանին, որ ռազմական քայլերով խնդիր լուծել չեն կարող:

Մինսկի խումբը պետք է հասկանա, որ սրանից հետո այլևս ժամանակ չկա փափուկ կեցվածքի, որ երկու կողմերի, երեք կողմերի միջև հավասարության նշան պահելն այլևս անընդունելի է»,- ասաց պատգամավորը:

Նույն շարքից