Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է Ուկրաինայի հետ ոչ մեծ բարենպաստության ռեժիմ կիրառելու մասին որոշումը՝ ազատառեւտրի գոտու մասին համաձայնագրի փոխարեն:
Մեդվեդևը ստորագրել է նաև 2016-ի հունվարի 1-ից Ուկրաինայի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան հայտարարել էր այն մասին, որ 2016-ից կյանքի է կոչում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը:
«Մենք պետք է պաշտպանենք մեր շուկան, մեր արտադրողներին եւ թույլ չտանք ուկրաինական ապրնքների անվան տակ այլ ապրանքների ներմուծում»,-ասել է Մեդվեդևը: