Հեղինակավոր Reuters պարբերականը հոդված էր հրապարակել «Ընկերական կապիտալիզմ. Նա ամուսնացավ Պուտինի աղջկա հետ և հարսատացավ» վերնագրով, փոխանցում է rus.newsru.ua-ն:
Հոդվածում նշվում էին, որ «Սիբուր» ընկերության բաժնետեր Կիրիլ Շամալովը և Պուտինի դուստր՝ Կատերինա Տիխոնովան գաղտնի ամուսնացել են 2013թ. փետրվարին՝ «Իգորա» հանգստավայրում:
Հարսանեկան արարողությանը ներկա է եղել մոտ 100 մարդ: Եղել է անվտանգության խստացված համարգ: Աղբյուրը պարբերականին պատմել է. «Անվտանգության աշխատակիցները կանգնած էին յուրաքանչյուր անկյունում և ոչ ոքի մոտ չէին թողնում: Բայց մենք գիտեինք, որ Կիրիլն ու Կատերինան՝ Պուտինի դուստրը, ամուսնանում են»:
Մուտքի մոտ հյուրերից վերցրել են բջջային հեռախոսները, տվել սպիտակ շարֆեր, որոնց վրա գրված է եղել « K&K»: Կատերինայի հարսանեկան զգեստը մարգարտապատ է եղել: