Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանում գտել են Պուտինի «գաղտնի» աղջկան

Կարելիա Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնեն տեղացի 10-ամյա դպրոցական Իրինա Նիկիտենկովային ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից նվեր է հանձնել:

obozrevatel.com-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հանրապետության կառավարության պաշտոնական կայքում:

Մինչդեռ, սոցիալական ցանցերի օգտատերերը նկատել են, որ  դպրոցականն ու ՌԴ նախագահը արտաքնապես  չափացանց նման են իրար:

Ամանորից առաջ 10-ամյա դպրոցականը Վլադիմիր Պուտինին նամակ էր գրել, որում խնդրել է կատարել իր ցանկությունը՝ տեսախցիկ նվիրել, քանի որ, ինչպես գրում է աղբյուրը, Իրինան ցանկանում է վիդեոբլոգեր դառնալ:

«Ես շնորհակալ եմ Վալդիմիր Վլադիմիրովիչին: Ցանկանում եմ հոլովակ նկարահանել և կնկարահանեմ այն քաղաքները, որտեղ այցելում եմ»,-ասել է դպրոցական աղջիկը:

Նա պարզաբանել է, որ նախկինում նկարահանում էր հեռախոսով, սակայն այն կոտրվել է, իսկ պապիկն ու տատիկը չեն կարող իրենց թույլ տալ նման գնում կատարել:

ՌԴ նախագահի և 10-ամյա դպրոցական աղջկա արտաքին նմանությունը նկատել է նաև ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին:

460855 (1)

Նույն շարքից