Yerkir.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատաքննությունը: Այսօրվա նիստում ցուցմունք տվեց գործով վկա Հայկ Մարգարյանը` երգիչ ՀՏ Հայկոն:
Նա հայտնեց, որ, որքանով հասկացել է, դեպքի օրը սպանության գործով կասկածյսլն իր Pub-ում է եղել: «Էն ժամանակ իմ մոտ անվտանգություն էին պահում մարդիկ, ովքեր էս մարդու հետ կապ ունեն (նկատի ունի Իսոյին)»,- ասաց Հայկը` նշելով, որ իր ակումբի սնվտանգության հետ կապված հարցերով զբաղվել է ոմն Տիկո, ով աշխատել է կարատեի ֆեդերացիայում:
Մանրամասն՝ yerkir.am


