Հասարակություն Ֆեյսբուք 

Որքա՞ն է միջին աշխատավարձը Հայաստանում

Անահիտ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015-ի հունվար-նոյեմբերին բարձրացել է 8,5 տոկոսով եւ կազմել 181 հազար 412 դրամ, մասնավոր հատվածում` 209 հազար դրամ, աճելով 7,1 տոկոսով, պետականում` 161 հազար դրամ, աճելով 9 տոկոսով։

Միայն նոյեմբեր ամսվա արդյունքներով, միջին աշխատավարձը կազմել է գրեթե 182 հազար դրամ, մասնավոր հատվածում` 211 հազար դրամ, պետականում` 160 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ միջին աշխատավարձի հրապարակվող ցուցանիշներում ներառված է եկամտային հարկը:

Նույն շարքից