Հասարակություն 

ՀՀՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանին «ԱՍ»-ի շրջանակներում կշնորհվի հատուկ մրցանակ

«ԱՍ» հասարակական-քաղաքական մրցանակաբաշխության գրասենյակը տեղեկացնում է.

Հաշվի առնելով այն փաստը, որ «ԱՍ» հասարակական-քաղաքական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռեկտոր» անվանակարգում ներգրավված ՀՀՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը զբաղեցնում է իր պաշտոնը մոտ հինգ տարի, իսկ այդ ընթացքում ՀՀՊԿԱ-ն ունեցել է մոտ 2000-2500 շրջանավարտ, ինչպես նաև այն, որ Արսեն Լոքյանն ունի 3772 ձայն, որը կազմում է նրա ղեկավարման ժամանակահատվածում ՀՀՊԿԱ-յի շրջանավարտների թվաքանակի 100 տոկոսից ավելին, «Անալիտիկ» կենտրոնը որոշեց Արսեն Լոքյանին շնորհել հատուկ մրցանակ՝ «Ամենասիրված ռեկտոր»:

Նշենք, որ յուրաքանչյուր անվանակարգում հաղթում է այն մասնակիցը, ում ձայներն ամենաշատն են, սակայն հիմնվելով այն փաստի վրա, որ ՀՀՊԿԱ շրջանավարտների և ուսանողների քանակն անհամեմատ ավելի քիչ է, քան մնացած ԲՈՒՀ-երում, ինչպես նաև չխախտելով տվյալ անվանակարգի մնացած մասնակիցների իրավունքները, Արսեն Լոքյանին հատուկ մրցանակ շնորհելու որոշման հրապարակման պահից Արսեն Լոքյանն այլևս չի մասնակցում քվեարկվող ռեկտորների անվանակարգում:

Հիշեցնենք, որ մրցանակների հանձնման հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 18:00-ին, «Բեսթ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցում:

Նույն շարքից