Հասարակություն 

Արոնյանը կգլխավորի շախմատային ճամբարը ԱՄՆ-ում

analitik.am

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հուլիսի 9-13-ը կգլխավորի ամառային շախմատային ճամբարը Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում: 

Ճամբարը կազմակերպում են «Մետրոպոլիտեն չեսս» ընկերությունը և Ամերիկյան շախմատի ակադեմիան (տնօրեն` Արմեն Համբարձումյան): 

Պարապմունքների ընթացքում Արոնյանի օգնականները կլինեն, մասնավորապես, գրոսմայստերներ Մելիքսեթ Խաչիյանը, Տաթև Աբրահամյանը, միջազգային վարպետներ Անդրանիկ Մատիկոզյանը, Արմեն Համբարձումյանը: 

Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:

Նույն շարքից