Մշակույթ Հասարակություն 

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին ու ընտանիքին

Աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին, գրում է ermenihaber.am կայքը: Նախագահին լուսանկարելու ցանկություն հայտնել է հենց Գյուլերը:

Լուսանկարիչը զանգահարել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին և ասել, որ ցանկանում է լուսանկարել Էրդողանին, որը վերջին անգամ իր օբյեկտիվի առջև հայտնվել էր 2012 թվականին:

Նախագահ Էրդողանն աշխարհահռչակ լուսանկարչին ընդունել է Քըսըքլըում գտնվող իր բնակարանում: Գյուլերը լուսանկարել է նախագահին, առաջին տիկնոջը՝ Էմինե Էրդողանին և նրանց թոռներին՝ Ահմեթին և Մահինուրին:

Հանդիպման վերջում պոլսահայ լուսանկարիչը Էրդողանին նվիրել է «Հին Ստամբուլի հուշեր» գիրքը, որտեղ զետեղված են իր լուսանկարները:

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Գյուլերին լուսանկարչական արվեստում ունեցած մեծ ներդրումների համար:

tor արա-գյուլեր
nx 2 nx nx3(1)

Նույն շարքից