Այսօր՝ դեկտեմբերի 21-in, լրագրողները Նոր տարվա կապակցությամբ զրուցել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ:
Այն հարցին, թե որն է իր ամենասիրելի ամանորյա ուտեստը՝ Սարոյանը ասաց. Ուֆ լավ էլի, ձեր ուշք ու միտքն էլ ուտելն ա, տուն ա էլի, սաղի տներն էլ նույն բանն ա, մանդարին կա, խնձոր, տանձ կա, մի բան կուտենք էլի, տուն ա էլի, տոլմա մոլմա կըլնի էլի:
Իսկ, թե արդյոք մեր ազգը այսօր ուրախ է անցկացնում Նոր տարին՝ պատգամավորը ասաց. Մեր ազգը ամբողջ մի տարի չարչարվում ա, որ էտ մի օրը ուրախանա մի քիչ: Սովետի վախտ լիմոնադը նոր տարուց նոր տարի էինք խմում, կամ էլ հարսնիքներին:
Լրագրողների այն դիտարկմանը, թե հիմա կոկորդիլոս էլ են ուտում՝ Սարոյանը ասաց. Տո լավ, գրող թո ուտեն, կոկորդիլոս, չէ մի չէ` շուն են ուտում:
Այն հարցին, թե ի՞նչ կցանկանումա, որ կատարվի Նոր տարում՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը ասաց. Պապայի արև, խաղաղություն, մենակ խաղաղություն, որ մեր զինվորի մատը փուշ չմտնի, մեր զինվորները բարով խերով գան հասնեն իրանց ընտանիքներին մնացածը սաղ լավ կլնի, այ մարդ թթվով, կարտոշկով կապրենք, փառք Տիրոջը, մենակ պատերազմ չլինի, Աստված ենք կանչում, մոմ վառում, որ պատերազմ չլինի: