NEWS.am-ը գրում է. Մենք նեղ կազմով շատ արդյունավետ անմիջական զրույց ենք ունեցել, հաստատել ենք ՀԱՊԿ ուժային պոտենցիալը հետեւողականորեն ամրապնդելու, հակաահաբեկչական տարրը մեծացնելու, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մարտունակությունը բարձրացնելու մեր պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով արդյունավետ հակազդել նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին: Այս մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության նստաշրջանի նիստի ավարտին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվել է Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ թուրքական զինուժի կողմից խոցված Սու-24 ռուսական ռազմական օդանավի հետ կապված միջադեպը:
Մանրամասն՝ news.am