Հասարակություն 

ՄԱԿ-ի աշխատակիցները հումանիտար օգնություն են հասցրել Հալեպ

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և սիրիական Կարմիր Մահիկի աշխատակիցներին հաջողվել է 10 ամիսների ընթացքում առաջին անգամ հումանիտար օգնություն հասցնել սիրիական Հալեպ քաղաքի՝ ապստամբների կողմից գրավված արևելյան հատված, գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով Daily Star-ին:

 

«Գործողությունն իրականացվել է բոլոր կողմերի միջև կրակի դադարեցումից հետո, որը պահպանվել է այդ առաքելության ընթացքում»,- հայտարարել է սիրիական Կարմիր Մահիկի շտապ գործողությունների բաժնի ղեկավար Խալիդ Էրկուսին:

 

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում բեռի առաքումն անվանել են «հազվագյուտ և ռիսկային գործողություն» և հավելել, որ այն իրականացրած մարդիկ «Արևելյան Հալեպում սարսափելի հումանիտար վիճակի» ականատես են դարձել, այդ թվում՝ ջրի և սննդի բացակայության:

Նույն շարքից